00:00:00

«Հայաստան» հիմնադրամը պետք է վերականգնի վստահությունը և բարեփոխումներ իրականացնի․ ՀՀ նախագահ

12:22, 27 նոյեմբեր 2021

Արցախյան պատերազմն իր ազդեցությունն ունեցավ հիմնադրամի գործունեության վրա թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Այս մասին նոյեմբերի 27-ին «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հիմնադրամի աշխատանքը ենթարկվել է չնախատեսված փոփոխությունների։ «Որպես Հայաստանի նախագահ եւ որպես հայ ափսոսանք եմ հայտնում անվստահության, խոսակցությունների եւ արձագանքների կապակցությամբ։ Հուսով եմ, որ անցկացված ուսումնասիրությունները  լույս կսփռեն իրավիճակի վրա եւ կօգնեն վստահության մթնոլորտ ստեղծել: Հիմնադրամը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, եւ պետք է անել ամեն ինչ՝ սխալներն ու թերությունները շտկելու եւ վստահությունը  վերականգնելու համար։ Հիմնադրամի արդիականացման համար հասունացել է պահը, անհրաժեշտ է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ եւ աշխատանքի կազմակերպման նոր մոդելներ»,-նշել է նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր