00:00:00

«Հանուն Երևանի» ՀԿ-ն կզբաղվի մայրաքաղաում առկա խնդիրների ուսումնասիրությամբ ու դրանց լուծմանը միտված աշխատանքներով

04:05, 27 նոյեմբեր 2021

«Հանուն Երևանի» քաղաքային զարգացման ՀԿ-ն զբաղվելու է մայրաքաղաք Երևանում առկա խնդիրների ուսումնասիրությամբ ու դրանց լուծմանը միտված աշխատանքների իրականացմամբ։ Վերոնշյալ ՀԿ քարտուղար Մուշեղ Խուդավերդյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ «Հանուն Երևանի » ՀԿ-ն ապաքաղաքական մարմին է, հետևաբար՝ մասնավոր շահ չի հետապնդում։ Բանախոսն ընդգծեց՝ Երևանի խնդիրների շուրջ աշխատանք են ծավալելու մի քանի սկզբունքներով, և այս առանցքում ՀԿ-ն զբաղվելու է բնակիչ-համատիրություն, բնակիչ-վարչական շրջան, բնակիչ-քաղաքապետարան հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլեր ձեռնարկելով և Երևանի խնդիրների վերաբերյալ բնակիչների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հստակ իրազեկմամբ։ Նա ընդգծեց՝ Երևան քաղաքի վերաբերյալ քաղաքացիների շրջանում իրենց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ հստակ իրազեկում  են  կատարելու, քանի որ բնակիչ-վարչական շրջան,  բնակիչ-համապիրություն, բնակիչ-քաղաքապետարան հարաբերություններում բնակիչներն իրենց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ պետք է ունենան հստակ տեղեկատվություն։ Վերջինս շեշտեց՝ ՀԿ-ն հիմնականում զբաղվելու է բնակֆոնդի, քաղաքային տնտեսության, աղբահանության, կանաչապատման խնդիրների լուծմամբ։ Մուշեղ Խուդավերդյանը վստահեցրեց՝ իրենք ուսումնասիրելու են այլ քաղաքների զարգացման փորձը, և Երևան քաղաքի խնդիրների լուծման ընթացքում այդ փորձի ուսումնասիրությունը  օգտակար է լինելու, քանի որ կարելի է զուգահեռներ անցկացնել այդ ընթացքում, բացի այդ՝  ՀԿ-ն համագործակցելու է պատկան մարմինների հետ, որպեսզի խնդիրների լուծումն առավել առագ ու արդյունավետ լինի։ ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն էլ շեշտեց՝ Երևանում առկա առաջնահերթ խնդիրներից են էկոլոգիական խնդիրները, աղբավայրի, հասարակական տրանսպորտի վերաբերյալ խնդիրները, և, բնականաբար,  բնակչության իրազեկման խնդիրները։ Ըստ Արմեն Ալավերդյանի՝ այս հարցում կարևոր է լրատվական դաշտի հետ համագործակցությունը։ «Մեր  աշխատանքներում ներառվել են ոլորտի մասնագետներ, որոնք անաչառ կներկայացնեն խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Մեր դռները բաց են յուրաքանչյուր մտահոգ  Երևանցու համար», — ասաց  «Հանուն  Երևանի»  ՀԿ նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր