00:00:00

Ինչ չկա այսօրվա հրապարակված հայտարարության մեջ. Էլիբեգովա

23:29, 26 նոյեմբեր 2021

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրառման մեջ ներկայացրել է թե ինչ կա և ինչն է բացակայում հրապարակված հայտարարության մեջ. «Ինչ կա այսօրվա հրապարակված հայտարարության մեջ. 1. Պայմանավորվեցին սկսել աշխատանքներ դելիմիտացիայի հարցով համատեղ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ռուսաստանը առաջարկեց խորհրդատվություն տալ դեմարկացիայի հարցում (ենթադրում եմ, սա կապված ա իրենց ԳՇ-ի քարտեզների հետ) 2. Գոհ են տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաների բացման ուղղությամբ տարվող աշխատանքներով։ 3. Անհրաժեշտ է հնարավորինս արագ իրականացնել կոնկրետ տնտեսական պրոյեկտներ 4. Ակտիվացնել  նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերով առաջ քաշված խնդիրների իրականացումը։ Ինչ չկա փաստաթղթում. 1. Մինչև կոմունիկացիաների բացման պրոցեսը սկսելը բոլոր գերիների վերադարձը։ 2. Մինչև դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսը սկսելը Մինսկի խմբի շրջանակներում Արցախի կարգավիճակի և դեօկուպացիայի հարցի լուծումը 3. Մինչև համատեղ տնտեսական ծրագրեր սկսելը անվտանգային սպառնալիքների վերացման երաշխիքների ապահովումը»։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր