00:00:00

Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային բնույթը. Պուտին

02:29, 27 նոյեմբեր 2021 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային բնույթը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ՝ հույս հայտնելով, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կհասնի նախահամավարակային մակարդակին, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։ «Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ, խորը պատմական արմատներ ունեն։ Մենք դա շատ ենք կարեւորում եւ կանենք ամեն բան մեր շփումների այս մակարդակը պահելու համար»,- ասել է Պուտինը։ Նա նշել է նաեւ երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը։ «Ճիշտ է, վերջին մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը փոքր-ինչ նվազել է, սակայն այս տարի այն մեծանում է արագացված տեմպերով եւ,հուսով եմ, որ ոչ միայն կհասնենք նախահամավարակային մակարդակին, այլ ավելի առաջ կգնանք»,- հավելել է նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր