00:00:00

«Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք». Նիկոլ Փաշինյան

23:24, 26 նոյեմբեր 2021 Արտաքին քաղաքականություն

Սոչիում եռակողմ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարությունն ու ՌԴ–ի դերակատարությունը` ռազմական գործողությունների դադարեցման հարցում։ «Ակնհայտ է, որ ՌԴ–ն ու ռուս խաղաղապահներն առանցքային դերակատարություն ունեն` ԼՂ–ում խաղաղության ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում։ Բայց պետք է նշեմ, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կցանկանայինք»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ անցյալ տարի նոյեմբերից հետո տասնյակ մարդիկ են զոհվել: Փաշինյանն ընդգծեց, որ միջադեպեր են տեղի ունենում ինչպես ԼՂ–ում, այնպես էլ ՀՀ սահմաններին։ «Այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այսպիսին է` Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը նշված չէ, բայց պետական սահմանը գոյություն ունի, և դա ՀՀ ինքնավար տարածքն է»,- ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր