00:00:00

Ի՞նչ պետք է անի այսօր ԱԺ ընդդիմությունը. Էդմոն Մարուքյան

16:10, 26 նոյեմբեր 2021

Ինչ պետք է անի այսօր ԱԺ ընդդիմությունը. հաշվի առնելով, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է՝ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկում եմ հանդես գալ Ազգային ժողովի միասնական հայտարարության նախագծով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» լուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայտարարության նախագծումհստակ պետք է ձևակերպվի հետևյալը՝ ՀՀ Սահմանադրության՝ - 88-րդ հոդվածի 1-ին մասի ուժով՝ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: - 105-րդ հոդվածի 1-ին մասի սահմանմամբ՝ Խորհրդարանի խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը: - Հայաստանը բացառում է սուվերեն միջանցքի տրամադրումը Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի: - Հայաստանը կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 3 տասնամյակ տևող շրջափակման վերացմանը, ճանապարհների ու կոմունիկացիաների բացմանը: - Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չպետք է կապվի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի հետ և պետք է քննարկվի այդ գործընթացից զատ։ Արցախի Հանրապետության տարածքի հաշվին, առանց Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտության, չի կարող տեղի ունենալ որևէ դեմարկացիա և դելիմիտացիա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ - Ադրբեջանական զորքը պետք է անհապաղ լքի ՀՀ տարածքը՝ սպասելով և հնարավորություն տալով ստեղծվող հանձնաժողովին կառուցողական աշխատանք իրականացնել։ Կարծում եմ՝ այս մասով թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ունեն միևնույն դիրքորոշումը և, ըստ այդմ, որպես երկրի բարձրագույն օրենսդիր մարմին, կարող են և պետք է միասնաբար հանդես գան արտաքին ճակատում՝ ընդունելով Ազգային ժողովի հայտարարությունը»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր