00:00:00

Մինչև 600 դոլար գումար է բաժանվել Արտաշատի ՔՊ-ական թեկնածուի կողմից

19:04, 26 նոյեմբեր 2021

Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններին հաղթելու նվազ շանսեր ունի․ սա բնակիչների համոզմունքն է,  ու չի բացառվում, որ Սյունիքում  իշխանության ստացած ծանր պարտության ապտակը այս անգամ էլ կրկնվի Արարատի մարզում: Թերևս դա է պատճառը, որ Փաշինյանի «դաբրոյով» ՔՊ-ական թեկնածուները համատարած անցել են «մարդկանց փողով առնելու» հանցավոր մեթոդին: Օրեր առաջ Մասիսում առաջադրված «Դավիթ Համբարձումյան» ընդդիմադիր դաշինքը ահազանգել էր  Դավիթ Համբարձումյանի մրցակից իշխանական թեկնածուի համար Արբաթում  և Գեղանիստ համայնքում բաժանվող փողերի մասին: Ըստ հայտարարության՝ իշխանությունները սոցիալական աջակցության անվան տակ դրամական օգնություն են տրամադրում Մասիսի գյուղերի բնակիչներին, ընդ որում՝ հենց այդ համայնքի ղեկավարների կողմից, որոնք ընդգրկված են «ՔՊ» ավագանու ցուցակում։ Իրավապահներից ու ԿԸՀ-ից արձագանքներ, բնականաբար, չեղան, Ոստիկանության չզսպող քայլերի հետևանքը երեկ  նոր գումարներ բաշխելու պայմաններ ստեղծեց: Նախօրեին Արտաշատում  «ՔՊ»-ական քաղաքապետի թեկնածուն  Կառլեն Մկրտչյանն է  բաժանել մինչև 600 դոլար՝ իր ենթականերին՝ պրեմիայի անվան տակ: Ընդհանուր առմամբ, շուրջ 11 միլիոն դրամի պարգևավճար է  ՏԻՄ ընտրություներից առաջ բյուջեի հաշվին նվիրել մարդկանց ՔՊ-ական թեկնածուն: Նա է գլխավորում Արտաշատում «ՔՊ» ավագանու ցուցակը․ իսկ եթե հաշվի առնենք, որ նա ընդամենը օրեր առաջ է նշանակվել  այս կոլեկտիվի ղեկավար, ապա միանգամայն պարզ է դառնում, որ նա պարգևատրել է ոչ թե մարդկանց աշխատանքի կատարողականը գնահտելու համար, այլև սիրաշահելու։ Սա ոչ այլ ինչ է, քան՝ պարգևավճարներով   ենթականերին կաշառելու և հետևաբար՝ իր օգտին ընտրություններին աշխատելու անուղղակի հրահանգ: Yerevan.Today-ն ուսումնասիրեց Արտաշատի քաղաքապետի ժ/պ Կառլեն Մկրտչյանի ստորագրած հրամանը՝ 10 միլիոն 800 հազար դրամի չափով  Արտաշատի քաղաքապետարանի աշխատակիցներից մի քանիսին պարգևավճար բաշխելու մասին (Նոյեմբերի  24-ի՝  1186-Ա    որոշում): No description available. Ընդգծենք, այսօր Սյունիքում համայնքապետերի մեծ մասի նկատմամբ հենց այս հոդվածով են քրգործեր հարուցված, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր տեղակալ Մենուա Հովսեփյանի հետ կալանավորված է, և սա այն դեպքում, երբ նրանք համայնքային բյուջեիով շատ ավելի նվազ գումարներ էին ստիպված բաշխել և ոչ թե իրենց աշխատակիցներին, այլ  Շուռնուխի այն բնակիչներին, որոնք Նիկոլ Փաշինյանի բանավոր հրահանգով թշնամուն թողեցին իրենց տներն ու ապրուստը: Հիշեցնենք, ավելի վաղ նույն ՔՊ-ական մեկ այլ թեկնածուի համար Վեդիում էր մարզային իշխանությունը դպրոցի տնօրենին բռնաճնշումների ենթարկել։ Վեդու խոշորացված համայնքում առաջադրված ՔՊ-ական կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին մերժել էր օգնել Գոռավան գյուղի դպրոցի տնօրեն Գառնիկ Աթոյանը, իսկ այդ հրահանգն իջեցվել էր Արարատի փոխմարզպետ Նազարեթյանից, ով, ի դեպ, կոկորդիլոսագետ Գարիկի բաջանաղն է: Կոկորդիլոսագետ Գարիկին չաջակցելու համար Գոռավանի դպրոցի տնօրենի ծանր պատիժը նրա աղմկահարույց պաշտոնանկությունը եղավ, և չնայած բոլոր հիմնավոր փաստարկներին՝ այս քրեական հանցագործության հետքերով ոստիկանությունը չգնաց, մինչ օրս Գլխավոր դատախազությունն  ընթացք չի տվել դրան: Հիշեցնենք, դեկտեմբերի 5-ին նախատեսված են ընտրություններ նաև Արարատի մարզի 4 քաղաքներում՝ Մասիսում, Արտաշատում, Վեդիում և Արարատում, որոնք խոշորացվել են մինչև 37 միացած գյուղերով: yerevan.today

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր