00:00:00

«Դիմում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արմեն Սարգսյանին». Նաիրի Հոխիկյան

18:03, 26 նոյեմբեր 2021

Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, բոլոր կուսակցություններին. Դիմում եմ Հայաստանի բոլոր ժամանակների նախագահներին’ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արմեն Սարգսյանին և նրանց հետևորդներին, Դիմում եմ Արցախի բոլոր ժամանակների նախագահներին և նրանց հետևորդներին, բոլոր արցախցիներին,
Դիմում եմ Նիկոլ Փաշինյանի բոլոր այն հետևորդներին, ովքեր հոգու խորքում գիտակցում են, որ այդ մարդը խաբել է և վաճառում է մեր հայրենիքը։ Եկեք մի կողմ թողնենք մեր քաղաքական ու անձնական շահերը և միավորվենք հանուն հայկական պետականության։ Եկեք մեր մեջ ուժ գտնենք և ամեն ինչից վեր դասենք Հայաստանի պետական շահը, այլապես վաղը բոլորս հավասարապես տուժելու ենք, Եկեք ուժեղ լինենք մեր միավորվելով, այլապես թուրքական սպառնալիքը կմոտենա նաև Երևանին։ Եկեք մոռանանք նախկիններ և ներկաներ, սևեր և սպիտակներ, ռուսամետներ և ամերիկամետներ բաժանող գծերը։ եզ կփրկի ազգային միասնությունը։ Եկեք հանրապետության հրապարակ և միասին մտնենք հայոց պետականության փրկության պայքարի մեջ»։
Nairi Hokhikyan
Դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, բոլոր կուսակցություններին, Դիմում եմ Հայաստանի բոլոր ժամանակների նախագահներին' Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արմեն Սարգսյանին և նրանց հետևորդներին, Դիմում եմ Արցախի բոլոր ժամանակների նախագահներին և նրանց հետևորդներին, բոլոր արցախցիներին, ...Տեսնել ավելին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր