00:00:00

Արմավիրում Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու տապալել ՔՊ-ի կողմից Մեծամորի քաղաքապետի թեկնածուի գովազդային պաստառը

16:39, 26 նոյեմբեր 2021 Պատահարներ

Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ,  վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Opel-ի  վարորդի ինքնությունը: Կայքը  հայտնում է, որ  երկաթյա էլեկտրասյան վրա տեղադրված է եղել Մեծամորի քաղաքապետի  «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության  կողմից Մեծամորի քաղաքապետի թեկնածու Վահրամ Խաչատրյանի  մեծադիր նկարը՝ «Ապագա կա, Մեծամոր»  գրառմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր