00:00:00

Արցախում կտրուկ աճել են շմոլ գազով թունավորվելու դեպքերը

02:49, 26 նոյեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Դրանք հիմնականում գրանցվում են ծխատարի անսարքության կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։ Արտակարգ իրավիճակներից ու դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար՝ հորդորում ենք խստագույնս պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները: Գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դուրս գալ բացօթյա տարածք և օդափոխել բնակարանը։ Եթե տանն առկա է գազօջախ, անհրաժեշտ է անջատել այն և փակել գազի հոսքը։ Օդափոխելով տարածքը գազի խտությունը նվազում է՝ միաժամանակ նվազեցնելով թունավորման ռիսկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր