00:00:00

Վանո Սիրադեղյանի աճյունն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան. Նիկոլ Փաշինյան

03:12, 24 նոյեմբեր 2021

ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան: Այդ մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առցանց ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ կառավարական հանձնաժողով է ձևավորված, և կառավարական հանձնաժողովը որոշումներ կկայացնի, և Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան: «Վանո Սիրադեղյանին ես անձամբ ճանաչել եմ, որոշակի հարաբերություններ եմ ունեցել, նաև որ նա «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան անունով երկար ժամանակ տպվել է, նաև հարցազրույց եմ արել, բայց, մյուս կողմից՝ վարչապետի կարգավիճակում երբևէ որևէ պարագայում աշխատում եմ իմ անձնական համակրանքները և հակակրանքները պետական մակարդակի որոշումների հիմքում չդնել, որովհետև նման դեպքերում ամեն դեպքում պետք է լինել հավասարակշռված, հաշվի առնել բոլոր պոզիտիվ և նեգատիվ հանգամանքները և օբյեկտիվ լինել մաքսիմալ: Ես այցելել եմ նրա ընտանիքին, իմ ցավակցությունն եմ հայտնել, և ցավում եմ շատ, որ ամեն ինչ այդպիսի ավարտ ունեցավ»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր