00:00:00

Մեկնաբանությունների բաժինը փակ, Հ1-ի, ՀԺ-ի ու «Բարի մամա» ՀԿ-ի հարցերով Փաշինյանի ասուլիսը

02:20, 24 նոյեմբեր 2021

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանեց մի շարք ԶԼՄ-ների ու ՀԿ-ների հարցերին։ Օնլայն ասուլիս հրավիրելու մասին հայտարարություն Փաշինյանն արել էր երեկ, ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։ «Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20.00՝ ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին: ԶԼՄ-ները եւ հ/կ-ները այսօր մինչեւ ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերը ուղարկել [email protected] էլ. փոստին:  Հարցուպատասխանի տեւողությունը կլինի 1.5-ից 2 ժամ»,- գրել էր նա։ Օնլայն ասուլիսի մեկնարկին պարզ դարձավ, որ Փաշինյանն անջատել է ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունները։ Ասուլիսն էլ մեկնարկեց է Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկման հաղորդավարներից մեկի բացմամբ։ Փաշինյանը մամուլի խոսնակ չունի։ Հ1-ի մեկնաբանն էլ հայտարարեց, թե ասուլիսը կազմակերպել է Հանրային հեռուստաընկերությունը և հետևաբար ինքը հարցերը կուղղի որպես հարկատուների փողերով աշխատող ՀԸ մեկնաբան։ Միաժամանակ հայտարարվեց, թե քանի, որ բազմաթիվ հարցեր են ստացել, ըստ թեմաների են բաժանել, և կընթերցեն յուրաքանչյուր ԶԼՄ-ից մեկ, կամ երկու հարց։Նիկոլ Փաշինյանին հարց ուղարկել էր նաև իր ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Երկու ժամից ավել տևած ասուլիսում, սակայն բազմաթիվ ԶԼՄ-ների հարցեր այդպես էլ չհնչեցվեց։ Հ1-ի մեկնաբանը կարդաց Հանրային ՀԸ-ից երկու հարց, երկու հարց էլ ուղղել էր պետական միջոցներից ֆինանսավորվող Արմենպրես լրատվական գործակալությունը։ Մեկ- երկու «լրատվամիջոցի» անուն էլ հնչեց, որոնք ինչպես հանրությանը, այնպես էլ լրագրողներին անծանոթ էր։ Դժվար չէ գուշակել, թե այդ «կայքերը» ում կողմից են ֆինանսավորվում։ «Բարի մամա» ՀԿ-ից էին հարց ուղղել Փաշինյանին։ Վերջում չմոռացան «Ազատություն» ռադիոկայանից ուղարկված հարցն էլ կարդալ։ Ի դեպ դրանից առաջ Փաշինյանը նկատել էր, որ երկու ժամն ավարտվել է։ Ամենայն հավանականությամբ աշխատասենյակում գտվողներից ճշտեց չի՞ ձանձրացնի արդյո՞ք։ Երկու հարցի էլ պատասխանեց և ասուլիս կոչվածն ավարտվեց։ Փաշինյանն անդրադարձավ նաև երեկվա հայտարարության տակ արված մեկնաբանություններին։ Ուրախությամբ արձանագրեց, որ եղել է մեկ մեկնաբանություն, որը ամենաշատ հավանումն է ստացել։ Փաշինյանն իհարկե չանդրադարձավ մյուս բոլոր այն մեկնաբանություններին, որտեղ բացառապես քննադատություն էր ուղղված իրեն։ Հավելենք, որ Irakanum.am-ը ևս հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին, որն այդպես էլ չընթերցվեց։ Այն ներկայացնում ենք ստորևէ․ «Պարոն Փաշինյան, Դուք 2021 թվականի հունիսի 8-ին Արմավիրում քարոզարշավի ժամանակ հայտարարեցիք, թե «գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի մնան Բաքվի բանտերում»։ Բացի այդ հայտարարել էիք, որ նրանք Բաքվի բանտերում պայքարում են ՀՀ Անկախության համար։ Ձեր այս հայտարարությունից ավելի քան հինգ ամիս է անցել։ Ունե՞ք տեղեկություններ, ներել են արդյո՞ք գերիները ձեզ։ Այս պահի դրությամբ քանի ռազմագերի կա ադրբեջանական բանտերում և ինչո՞ւ իշխանությունը չի կարողանում այս հարցը լուծել, հատկապես, որ ռազմագերիների փոխանակումն ամրագրված էր նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթում»։ Հ․Գ․ Վերջում հայտարարվեց, թե մնացել է ընդամենը տասը հարց։ «Պատահականությամբ» ընտրվեց մեկը, որը վերաբերում էր Վանո Սիրադեղյանին։ Այս հարցի պատասխանից հետո ասուլիսը ավարտվեց։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր