00:00:00

«Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին». Փաշինյան

01:43, 24 նոյեմբեր 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընթացող ասուլիսի ժամանակ պարզաբանեց, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպումների ընթացքում։ «Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման ու սահմանագծման արդյունքների մասին։ Այդպիսի բան հնարավոր չէ ուղղակի։ Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներով։ Էդ թղթի մեջ գրված չի լինելու` սահմանն անցնում է ստեղով, ստեղով, ստեղով։ Այդ վերջին ձևակերպումը տեղի է ունենալու ձևավորվող հանձնաժողովի աշխատանքի հիման վրա: Սահմանազատումն ու սահմանագծումն էնքան բարդ գործընթաց է: Շատ է խոսվում քարտեզների մասին, մենք պետք է հասկանանք, որ քարտեզն ընդամենը նկար է»,– ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր