00:00:00

Նեգատիվ կամ պոզիտիվ ակնկալություն պետք չի ձևավորել. Փաշինյանն՝ իր և Ալիևի հանդիպման մասին

00:21, 24 նոյեմբեր 2021

Մենք, այնուամենայնիվ, կփորձենք տարբեր ֆորմատներում քննարկվող օրակարգերը չխառնել մեկը մյուսին։ Այս մասին,  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։ «Այո՛, Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինի հումանիտար, այդ թվում՝ գերիների հետ կապված։ Եվրամիության՝ Արևելյան գործընկերության շրջանակում մեր հարաբերությունների և փոխհարաբերությունների հարցերը կքննարկվեն», - ասաց վարչապետը։ Նա նշեց՝ չի կարծում, որ ճիշտ չէ ձևավորել ակնկալիք ամեն կոնկրետ հանդիպումից։ «Նեգատիվ կամ պոզիտիվ ակնկալություն պետք չի ձևավորել։ Խնդիրն այն է, որ, այո՛, կա լարվածություն մեր տարածաշրջանում և այդ լարվածությունը հաղթահարելու համար պետք է բանակցենք, օգտագործենք բանակցությունների հնարավորությունները։ Շատ կարևոր է, որ Հայաստանի ներսում և դրսում չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված դրական արդյունքներ կամ գերագնահատված լուծումներ և փորձ արվի դրա շուրջ ապոկալիպտիկ տրամադրություններ ստեղծել», - ասաց վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր