00:00:00

Լավրով. քաղաքական գործիչները պետք է բացառեն բազմաբեւեռության պայմաններում քաոսային մրցակցությունը

21:39, 23 նոյեմբեր 2021

Քաղաքական գործիչները պետք է ապահովեն տնտեսական եւ քաղաքական ազդեցության կենտրոնների զարգացումը՝ միաժամանակ բացառելով քաոսային մրցակցության ի հայտ գալը։ Այս մոտեցումը կարեւոր է բազմաբեւեռության ժամանակակից պայմաններում։Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ուժի նոր կենտրոնները վաղուց են հաստատվել համաշխարհային ասպարեզում եւ ուժեղանում են որպես տնտեսական զարգացման կենտրոններ, որպես ֆինանսական ուժի կենտրոններ, եւ դրա հետ մեկտեղ գալիս է քաղաքական ազդեցությունը»,-ասել է Լավրովը։ «Ուստի քաղաքական գործիչների խնդիրն է ապահովել, որ այս բազմաբեւեռությունը նման ոչ լեգիտիմ, անընդունելի միջոցներով չվերածվի քաոսային մրցակցության»,-նշել է Լավրովը։ Լավրովը հավելել է, որ հիմնական նախաձեռնությունն այժմ ուղղված է համաշխարհային ասպարեզում խոշոր խաղացողների շահերի ներդաշնակեցմանը։ «Մեր շահերից է բխում այնպես անել, որ քաոս չառաջանա»,ընդգծել է Լավրովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր