00:00:00

Էրդողան. Թուրքիան ապավինում է Ինտերպոլի աջակցությանը հանցավորության դեմ պայքարում

19:19, 23 նոյեմբեր 2021

Թուրքիան հանցավորության դեմ պայքարում ակնկալում է Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության (Ինտերպոլի) անդամների աջակցությանը։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ինտերպոլի 89-րդ Գլխավոր ասամբլեայի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ Թուրքիայի ղեկավարն «Արեւմտյան մի շարք երկրների եւ միջազգային կազմակերպությունների՝ Ինտերպոլի գործունեության վրա ազդելու փորձերն» անթույլատրելի է անվանել։ «Շատ կարեւոր է, որպեսզի Ինտերպոլն անվերապահորեն աջակցի ահաբեկիչների դեմ պայքարին եւ հաշվի չառնի այս կամ այն ​​պետության դիրքորոշումը»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նոյեմբերի 23-ից 25-ը Ստամբուլում անցկացվում է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) 89-րդ գլխավոր ասամբլեան։ Դրա աշխատանքների շրջանակներում, ինչպես ակնկալվում է, տեղի կունենան կազմակերպության նոր նախագահի ընտրությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր