Մենք կանխելու ենք սահմանազագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը։ Այս մասին Գյուղատնտեսական համալսարանի դիմաց ասաց ազատագրական շարժման ներկայացուցիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ դիմելով ուսանողներին ու կոչ անելով միանալ շարժմանը։

Նաիրի Հոխիկյանը նկատեց՝ ՀՀ վարչապետը շարունակաբար պնդում է, թե դա հակահայկական չէ, ուրեմն թող հրապարակի այդ փաստաթղթերը։
«Մենք չենք հանդուրժելու, որ փաստաթուղթ ստորագրվելուց հետո միայն ինչ-որ բան հրապարակվի։ Թույլ չենք տա, որ նոր նոյեմբերի 9-ը տեսնենք։ Սիրելի ուսանողներ, Հայաստանի գյուղատնտեսությունն այս իշխանության ապաշնորհ քաղաքականության և աշխատանքի հետևանքով ծնկի է գալիս։ Վաղը դուք եք լինելու դրա առաջին պտուղները քաղողները։ Դուք եք ստիպված լինելու քաղել ոչնչացված գյուղատնտեսությունը։ Թշնամուն տարածքներ նվիրելով՝ Հայաստանի իշխանությունը ծնկի է բերում նաև մեր գյուղատնտեսությունը»,-նշեց Նաիրի Հոխիկյանը՝ կոչ անելով ուսանողներին ոտքի կանգնել և այսօր երեկոյան միանալ Հանրապետության հրապարակում սպասվող հավաքին։