00:00:00

«Վիրավորների հարցը դեռ ճշտվում է. այս պահին հանդարտ է». Նորաբակի գյուղապետարանի աշխատակից

15:52, 23 նոյեմբեր 2021

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտ երեկ տեղի ունեցած փոխհրաձգությունը գիշերը դադարել է, վիրավորների հարցը դեռ ճշտվում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաբակի գյուղապետարանի աշխատակից Արմեն Ղազարյանը։ «Այս պահին հանդարտ վիճակ է։ Կրակոցները գիշերն արդեն իսկ դադարել է։ Զոհի մասին արդեն հայտնի է, վիրավորների հարցը դեռ ճշտվում է»,- ասաց նա։ Ղազարյանի խոսքով՝ հայկական դիրքերն համայնքից հեռու են մոտավորապես 6-7 կմ։ «Կրակոցները գյուղում լսվում էին, մանավանդ գիշերվա ժամին։ Բնակիչներն արդեն ընտելացել են այդ վիճակին»,- ասաց նա։ Նշենք, որ ադրբեջանական կողմի արձակած կրակոցների հետեւանքով զոհված ժամկետային զինծառայողը 19-ամյա Սուրեն Յուրիկի Սաֆարյանն է։ Նա Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր: Զոհված զինծառայողն ազգությամբ եզդի էր, բանակ էր զորակոչվել նախորդ տարի՝ ծառայության մեկ տարին արդեն լրացել էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր