00:00:00

Բուլղարիայում տուրիստական ավտոբուսի վթարից 45 մարդ է զոհվել

15:27, 23 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նոյեմբերի 23-ին Հյուսիսային Մակեդոնիայից ժամանած տուրիստական ավտոբուսը ենթարկվել Է ճանապարհա-տրանսպորտային պատահարի եւ բռնկվել Բուլղարիայի «Ստրումա» ավտոմայրուղում: Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդում Է ԲԳՆԵՍ գործակալությունը, միջադեպը տեղի Է ունեցել մոտավորապես 03:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին), պատահարի տեղում զոհվել Է 45 մարդ, այդ թվում 12 երեխա, ընդամենն ավտոբուսում եղել Է 52 մարդ: Ինչպես ճշտել Է հրշեջ պահպանության պետ Նիկոլայ Նիկոլովը, պատահարը տեղի Է ունեցել «Ստրումա» ավտոմայրուղու 31-րդ կիլոմետրում, երբ ճանապարհա-տրանսպորտային պատահարից հետո Հյուսիսային Մակեդոնիայից ժամանած տուրիստական ավտոբուսը, որտեղ եղել Է 52 մարդ, կրակով Է բռնկվել: Պատահարի վայրում շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները: Շտապ օգնության հիվանդանոցի այրվածքների բուժման կլինիկայի պրոֆեսոր Մայա Արգիրովան հայտնել Է, որ տուժածների կյանքի համար սպառնալիք չկա, նրանք հոսպիտալացված են այրվածքներով: «Տուժածներն ունեն այրվածքներ ձեռքներին եւ դեմքներին, վերին շնչուղիների այրվածքներ: Ոմանց սպասում են վիրահատություններ: Նրանց կյանքի համար սպառնալիք չկա»,- ասել Է նա bTV հեռուստաալիքի եթերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր