00:00:00

Ի՞նչ իրավիճակ է Նորաբակում

10:27, 23 նոյեմբեր 2021

«Կրակոցները գյուղից 6-7 կմ հեռավորության վրա են, ես էլ դեռ ստույգ ոչինչ չգիտեմ։ Բայց կրակոցները գյուղում լսվել են, այս պահին կրակոցներ չկան, բայց կարող է շարունակվեն, ով գիտի»,- այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Նորաբակի համայնքապետարանի օպերատոր Արմեն Ղազարյանը։ Ինչպես արդեն հայտնել էինք, Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել: Արդյոք տուժածներ կան, թե ոչ հարցին պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ տվյալները ճշտվում են: Նշենք, որ իրավիճակի հետ կապված զարգացումների և զոհերի ու վիրավորների մասին հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից Իրավաբան․net-ին հայտնեցին, որ քիչ հետո կհրապարակվի հայտարարություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր