00:00:00

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Մարտունու հիվանդանոցի բժիշկը Mercedes-ով վթարի է ենթարկվել

14:30, 23 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նոյեմբերի 21-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը։ Ժամը 23։45-ի սահմանում Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ 35-ամյա Սանասար Մելքոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև՝ ճամփեզրի ծառին։ Վթարի հետևանքով ուղևորը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Հ. Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրը նաև հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ ցուցանակին ու ծառին բախվելուց հետո վարորդը, ով Մարտունու բժշկական կենտրոնի բժիշկ է, հայտնվել է մայթին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր