00:00:00

Իշխանական ազգընտիրները մեծ խմբով գաստրոլների են մեկնել․ «Հրապարակ»

13:09, 23 նոյեմբեր 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրում պատերազմական վիճակ է, բայց իշխանական ազգընտիրները մեծ խմբով գաստրոլների են մեկնել։ Կիրակի օրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հովանու ներքո կազմակերպվող «Հայաստանը՝ մեկ տարի անց» խորագրով համաժողովին։ Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է պատերազմից մեկ տարի անց իրավիճակին, ԱԺ նախագահի կարգադրության մեջ համաժողովի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 15 հոգանոց պատվիրակության կազմում ներառված է նաեւ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի անունը, սակայն տեղեկացանք, որ Մարգարյանը չի մեկնել, նրա շրջապատից պատճառաբանեցին՝ «առողջական խնդիրներով պայմանավորված»։ Հատկանշական է, որ «Հայաստան» դաշինքին անտեսել են։ Նոյեմբերի 24-ին էլ Փարիզից Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանն ու Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները, կմեկնեն Սանկտ Պետերբուրգ։ Նրանց կմիանա ՔՊ-ական մի քանի պատգամավոր Հայաստանից՝ 24-26-ը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու։ Մեկ այլ կարգադրությամբ էլ նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրված է փոխնախագահ Հակոբ Արշակյանի վրա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր