00:00:00

Նիվան, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

03:26, 23 նոյեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Վարդաշատ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվել և գլխիվայր շրջվել։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր