00:00:00

GITC-ն և DISQO-ն մեկնարկում են JavaScript-ի «ուսուցում և փորձաշրջան» ծրագիրը

03:01, 23 նոյեմբեր 2021 Տնտեսություն

Գյումրիի ՏՏ Կենտրոնը  և DISQO ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով մեկնարկում են «JavaScript-ի խորացված ուսուցում և փորձաշրջան» ծրագիրը: Դասընթացը, որը նախատեսված է բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են հմտանալ ոլորտում և ստանալ փորձաշրջանի հնարավորություն DISQO ընկերությունում, կանցկացվի Երևանում՝ օֆլայն ձևաչափով, իսկ մարզերից մասնակիցների համար կգործի առցանց մասնակցության հնարավորություն։ Արցախյան պատերազմի մասնակիցների համար կգործեն մասնակցության արտոնյալ պայմաններ: 6 ամիս տևողությամբ կրթական ծրագիրը մշակվել է DISQO-ի մասնագիտական թիմի հետ միասին և միտված է պատրաստել JavaScript-ի որակյալ կադրերի՝ խորացված գիտելիքներով և պրակտիկ հմտություններով։ «Փորձաշրջանի հնարավորության համար մրցակցությունը բարձր կլինի, քանի որ անկախ արդյունքներից, DISQO-ում ունենք բարձր նշաձող՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Ուստի հնարավորությունը կլինի, բայց մնացած ամեն ինչ կախված է հենց մասնակիցների աշխատասիրությունից ու նպատակասլացությունից»,- նշել է DISQO-ում տեխնոլոգիական թիմի տնօրեն Հարություն Բաղդասարյանը։ Ըստ DISQO-ի հայաստանյան թիմի ղեկավար Թանիա Սահակյանի՝ աշխատաշուկայում որակյալ մասնագետների կարիք միշտ կա, ինչի համար էլ DISQO-ն ներգրավվում և օգնում է կրթական ծրագրերի մշակման ու իրականացման նախագծերում։ Այս տարի ընկերությունն արդեն հասցրել է տասնյակ այլ դասընթացներ ու փորձաշրջաններ կազմակերպել ու լիահույս է, որ սա ևս հաջողությամբ կպասկվի։ Ընկերությունում նշել են, որ ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ ոչ միայն տալիս է անհրաժեշտ գիտելիք ու փորձ՝ կարիերա սկսելու համար, այլ այն մշակված է բացառապես ժամանակակից տեխնոլոգիաների ու մեթոդիկայի հիման վրա, որը հիմք է հանդիսանում, որ շրջանավարտները դառնան պահանջված մասնագետներ հենց միջազգային ստանդարտներով։ ԳՏՏԿ (GITC) գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանն իր հերթին նշել է, որ DISQO ընկերության հետ համագործակցության արդյունքում հեռավար աշխատանքի հնարավորություն կստեղծվի մարզաբնակների և զինծառայողների համար, քանզի ընկերության թիմը ոչ միայն բիզնեսի զարգացմամբ է մտահոգված, այլև ունի մեծ պատրաստակամություն աջակցելու Հայաստանի մարզերում ապրող մասնագետների մուտքը դեպի տեխնոլոգիական ոլորտ։ Դասընթացի նախագրանցման փուլով մասնակցության ցանկություն է հայտնել շուրջ 300 հոգի՝ ինչպես Երևանից այնպես էլ մարզերից։ Տեղերը սահմանափակ են, ուստի ծրագրին մասնակցել ցանկացողներին կոչ ենք ենք դիմել մինչև Նոյեմբերի 30-ը՝ լրացնելով սույն դիմումը, իսկ հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 33 031 031։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր