00:00:00

Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Հակոբ Բագրատունուն

20:43, 22 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 22-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Լիբանանի խորհրդարանի Հայկական պատգամավորական խմբի նախագահ, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունուն: ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանում և Արցախում տիրող քաղաքական-անվտանգային իրավիճակը և դրա վերաբերյալ Դաշնակցության և ընդիմադիր դաշտում ձևավորված դիրքորոշումը:  Հանդիպման ժամանակ խոսվել է նաև Լիբանանի քաղաքական-տնտեսական ճգնաժամային իրավիճակի և այդ համատեքստում հայ համայնքի դիմագրաված դժվարությունների մասին: Կողմերը քննարկել են երկուստեք մտահոգող հարցեր, ինչպես նաև խորհրդարանական մակարդակում Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ջանքերի առավել արդյունավետ գործադրման կարևորությունն ու հնարավորությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր