00:00:00

Կարող է ստեղծվել Ռուսաստանի եւ Բելառուսի միասնական տեղեկատվական հոլդինգ

22:38, 22 նոյեմբեր 2021

Տեսանելի ապագայում կարող է ստեղծվել Ռուսաստանի եւ Բելառուսի միասնական տեղեկատվական հոլդինգ, դրա համար անհրաժեշտ է վերացնել իրավաբանական պատնեշները։ Այս մասին ասել է Ռուսաստանի Ժուռնալիստների միության (ՌԺՄ) ղեկավար Վլադիմիր Սոլովյովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Նոյեմբերի 4-ին Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետության Բարձրագույն պետխորհրդի նիստում, որը տեղի էր ունենում տեսակոնֆերանսի ռեժիմով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկեց ստեղծել Միութենական պետության մեդիահոլդինգ։ «[Բելառուսի նախագահ] Ալեքսանդր Գրիգորեւիչ Լուկաշենկոն հայտարարեց <...> հզոր միասնական տեղեկատվական հոլդինգի ստեղծման հեռանկարների մասին։ Եվ ահա այդ մասին մենք բոլորս պետք է մտածենք, մտածենք այն մասին, թե ինչ տեսք կունենա այդ ամենը, վերացնենք բոլոր իրավաբանական խոչընդոտները եւ պատնեշները»,- ասել է Սոլովյովը  «Միութենական պետություն. տեղեկատվական տարածքը թվային դարաշրջանում» ռուս-բելառուսական փորձագիտա-լրագրողական համաժողովում։ Սոլովյովի խոսքով՝ հոլդինգի գոյությունը պետք է ապահովվի բոլոր միջավայրերում։  [Հոլդինգը] անպայման պետք է ներկա լինի ժամանակակից բոլոր ԶԼՄ-ներում, իհարկե, բոլոր փաբլիքներում, բոլոր սոցցանցերում, Telegram-ում, YouTube-ում եւ անգամ TikTok-ում, փախչելու տեղ չկա։ Եվ իհարկե, դա պետք է նախապես կարգավորել, այդ թվում բյուջեում»,- նշել է նա։ ՌԺՄ նախագահը նաեւ ընդգծել է, որ երկու երկրների ժուռնալիստների միությունները սերտորեն փոխգործակցում են միմյանց հետ։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Բելառուսի ժուռնալիսների միությունների մեր նեղ ուղղվածության գոծունեությանը, ցանկանում եմ ասել, որ մենք արդեն երկար տարիներ բարեկամական եւ եղբայրական փոխգործակցություն ունենք Բելառուսի Ժուռնալիստների միության հետ։ Մենք մշտապես շփման մեջ ենք, Բելառուսի մեր գործընկերները բավական մեծ պատվիրակություններով մշտապես ներկա են  Սոչիի՝ աշխարհում ամենամեծ լրագրողական ֆորումում։ <…> Մենք այնտեղ մեկ անգամ չէ, որ կազմակերպել ենք կլոր սեղաններ, շփումներ, թե ինչպես զարգացնենք համատեղ տեղեկատվական տարածքը։ Այսուհետ եւս կզբաղվենք դրանով»,- ամփոփել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր