ԱԳՆ-ն չի շտապում պաշտոնապես հաստատել կամ հերքել նոյեմբերի 26-ին Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը։ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ երբ ձևաչափի ու տեղի մասին ձեռք բերվի համաձայնություն, կտեղեկացնե

«Ինչպես նախկինում ասել էինք՝ տարբեր ձևաչափով, տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի, ձևաչափի մասով, մենք նախօրոք, խելամիտ ժամկետներում դրա մասին կտեղեկացնենք»,- ասաց Հունանյանը։

Նշենք, որ գնդապետ Բորիս Ավագյանն է «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։