Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական նորագույն «Կա-52Մ» և «Մի-28ՆԵ» հարվածային ուղղաթիռների նկատմամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է «Ռոստեկ» պետական կորպորացիայի «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 14-ից 18-ը ԱՄԷ-ում անցկացված Dubai Airshow 2021 միջազգային ցուցահանդեսի շրջանակում օտարերկրյա պատվիրատուների կողմից բարձր հետաքրքրություն է ցուցաբերվել Կա-52 Մ և Մի-28 ՆԷ ուղղաթիռների նկատմամբ:

«Պատվիրակություններ են եղել Հայաստանից, Ղազախստանից, Մալայզիայից, Մավրիտանիայից, ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից: «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գործընկերներն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ, բավարարված ենք արդյունքից», — ասել է Բոգինսկին: