00:00:00

Հրաման՝ Մոսկվայից. ռուս սահմանապահներն ավելացնում են պարեկությունը Հայաստանում. @Wargonzo

16:02, 22 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 16-ի միջադեպից հետո, երբ Սյունիքի սահմանային գոտում սկսվեց ադրբեջանական զինուժի և հայկական բանակի միջև լուրջ մարտ, ռուս սահմանապահները Մոսկվայից հրաման են ստացել՝ ուժեղացնելու հայ-թուրքական, հայ-իրանական և հայ-ադրբեջանական սահմանների այն հատվածների պարեկությունը, որոնք գտնվում են նրանց անմիջական կամ անուղղակի վերահսկողության գոտում, գրում է @Wargonzo նախագիծը։ «Սա վկայությունն է այն բանի, որ Մոսկվան առնվազն պատկերացում ունի Հայաստանի սահմանամերձ շրջաններում պարբերական դարձած զինված սադրանքների և սպառնալիքների մասին»,-գրում է աղբյուրը, ապա հիշեցնում, որ ադրբեջանական զինուժի կողմից առաջ շարժվելու և Սյունիքում մի շարք գերիշխող գագաթներ գրավելու փորձի արդյունքում վտանգի տակ է հայտնվել Արցախի խաղաղապահ խմբի կապը ռուսական 102-րդ բազայի հետ, իսկ Սիսիանի օդանավակայանը, որն օգտագործվում է ՌԴ ՊՆ-ի կողմից որպես կարևոր տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման հանգույց, կարող է հայտնվել ադրբեջանական զինուժի և նրանց թուրք հսկիչների թիրախում (գործողության հաջողության դեպքում): Այս պահին, ըստ @wargonzo ունեցած տեղեկությունների, Սյունիքի շփման գծում իրավիճակը կայուն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր