00:00:00

Թաթոյանի մաստերկլասը ԱՄՆ-ում․ նա իրականացնում է ՄԻՊ-ի, ԱԳ նախարարի, բացակա դեսպանի ֆունկցիաներ

15:44, 22 նոյեմբեր 2021

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Արման Թաթոյանի մաստերկլասը ԱՄՆ-ում» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում։ «Հետևում եմ Արման Թաթոյանի ամերիկյան այցին: Արևմտյան ափում Թաթոյանի պատվին մեծ միջոցառում է կազմակերպվել Հայ Դատի գրասենյակի կողմից: Թաթոյանն այցի ընթացքում հանդիպումներ է ունենում համայնքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ակադեմիական շրջանակների, նահանգային և ֆեդերալ պաշտոնյաների հետ: ՄԻՊ Թաթոյանը ոչ միայն Հայաստանի ամենից ակտիվ և արդյունավետ պետական պաշտոնյան է, այլև արտաքին ֆրոնտում է հիանալի աշխատում: Ի տարբերություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի՝ Թաթոյանը չի խորշում հանդիպել Քալիֆորնիայի հայ համայնքի ակտիվի հետ, չի կիրառում ֆլիլտրեր՝ հանդիպման մասնակիցների նկատմամբ: Այս առումով Թաթոյանը իրականացնում է համ ՄԻՊ-ի, համ սփյուռքի և ԱԳ նախարարի համ էլ բացակա դեսպանի ֆունկցիաներ: Թաթոյանը ամերիկացիներին և ամերիկահայերին ներկայացնում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, ինչը կարծես Հայաստանի հանրային դիվանագիտության առաջնահերթություն չի համարվում: Ցավալի է, որ նման կարևոր այցի կազմակերպման և լուսաբանմանման հարցում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը որևէ կերպ չի աջակցել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր