00:00:00

Ռուս խաղաղապահներն ապահովում են ԼՂ-ում իրավիճակի եւ հրադադարի ռեժիմի շուրջօրյա հսկողությունը

14:50, 22 նոյեմբեր 2021

Ռուս խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքում եւ սահմանազատման գծի ողջ երկայնքով 27 դիտակետերում իրավիճակի եւ հրադադարի ռեժիմի շուրջօրյա հսկողությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Դիտակետի զինծառայողներն իրենց պատասխանատվության գոտում շուրջօրյա հսկում են հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուս խաղաղապահներն ապահովում են տարանցիկ մեքենաների անվտանգ անցումը անցակետերով։ Հնարավոր սադրանքները կանխելու համար բոլոր մեքենաները ենթակա են զննման»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը։ Ընթացիկ իրավիճակի մշտադիտարկման համար բոլոր դիտակետերը հագեցած են ժամանակակից արտաքին հսկողության գմբեթային տեսախցիկներով: Խաղաղապահ զորակազմի ռուս զինվորականները ծառայության ընթացքում հանդերձված են «Ռատնիկ» կոստյումներով։ Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով եւ անխափան էներգասնուցման սարքերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր