00:00:00

Շմոլ գազի արտահոսք՝ Երևանի բնակարաններից մեկում. 1 մարդ մահացել է, 3-ը՝ հոսպիտալացվել. ԱԻՆ

14:05, 22 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 05:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում գազի հոտ է զգացվում: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բնակարաններից մեկի խոհանոցի գազի կաթսայից տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Խ․-ն (ծնված 2009 թ.) հոսպիտալացվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Ա․ Խ․-ի (ծնված 1969 թ.) մահը: Փրկարարները Թ․ Խ․-ին (ծնված 2003 թ.) և Կ․ Հ․-ին (ծնված 1970 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր