00:00:00

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունացմանն ուղղված միջոցառումները

13:56, 21 նոյեմբեր 2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունացմանն ուղղված միջոցառումները՝ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։ «Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը շարունակվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ «Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ Եվրոպական խորհուրդը հայտարարություն էր տարածել, համաձայն որի Շառլ Միշելը պայմանավորվածություն է ձեռք բերել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր