«Նրանց նպատակը Սյունիքը առանձնացնելն է՝ խոսքը գնում է ընդամենը 22 կլոմետրի մասին, դա ճեղքելը, եթե Հայաստանը բաժանեցին երկու մասի՝ կամաց-կամաց տարբեր մասերից կարող են վերացնել, ոնց որ այս անմեղսունակները եկան ու Հայաստանը բաժանեցին մի քանի մասի: Նույնը անում են թուրքերը՝ սկզբից կբացեն, կկիսեն, կճեղքեն Հայաստանն ու կամաց-կամաց կհասնեն իրենց հարյուրամյակներով երազած, բաղձալի երազանքին»,-ասաց Սերոբ Գասպարյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում տեղակայված ռուսական զինված ուժերին, Գասպարյանը նշեց, որ երբ մենք ինքներս մեզ չենք ուզում պահել ու մեղադրում ենք տարբեր ազգերի, երբ ոչ մոբիլիզացիա ենք հայտարարում, ոչ ռազմական դրություն մտցնում այն պարագայում, երբ թուրքը մեծ կուտակումներ է անում՝ ոչ ոքից ոչինչ ոչ պահանջել, ոչ էլ մեղադրել կարող ենք: