00:00:00

Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ

22:00, 20 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից: «Պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյան (ծնվ. 1992թ.): Նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորումն ստացել է նոյեմբերի 15-ին, տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց, նոյեմբերի 16-ին արձանագրվել է մահը»,- հայտնում են ՊՆ-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր