00:00:00

Արտակարգ դեպք Գեղարքունիքում. Mercedes-ում առաջացած հրդեհը հրշեջներն ու քաղաքացիները մարել են

01:42, 21 նոյեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 14:30-ի սահմաններում, Գեղահովիտ-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ-ում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում: Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայում վարորդը եղել է իր ընտանիքի հետ և մեքենան վարելու ընթացքում նկատել հրդեհը, որից հետո ահազանգել է 911:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր