Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։01-ին, ահազանգ է ստացվել որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։

NEWS.am-ն Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW X5», «Volkswagen Golf» (վարորդ՝ Ա․ Հ․), «Lexus RX450» (վարորդ՝ Տ․ Մ․), «Opel Zafira» (վարորդ՝ Ա․ Հ․), «Mercedes E350» (վարորդ՝ Ս․ Բ․) և «VAZ-21015» (վարորդ՝ Հ․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են «BMW X5» և «Volkswagen Golf» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։