00:00:00

Արցախի նախագահը Արայիկ Գրիգորյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

20:08, 20 նոյեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Սերգեյի Գրիգորյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հարազատներին հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշանը։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ հետմահու արժանացել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների: Երկրի ղեկավարը նախագահական նստավայրում այսօր՝ նոյեմբերի 20-ին, ընդունել է նրանց հարազատներին`  խոնարհումի ու երախտիքի խոսքում ընդգծելով,  որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ԱԱԾ աշխատակիցների ունեցած դերակատարությունն անգնահատելի է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր