00:00:00

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կգործուղվի Բրյուսել

15:33, 20 նոյեմբեր 2021

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը դեկտեմբերի 4-ից 7-ը գործուղվելու է Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Այս մասին որոշում է ստորագրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Որոշման մեջ ասված է. «Հաշվի առնելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանի գրությունը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով. 1. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին` 2021 թվականի դեկտեմբերի 4-ից 7-ը գործուղել Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսել: 2. Ընդունել ի գիտություն, որ Հրաչյա Սարգսյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի միջոցների հաշվին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր