00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին

15:21, 20 նոյեմբեր 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր, մեծ հաջողություններ Ձեր անխոնջ աշխատանքում՝ ի շահ Ռուսաստանի եղբայրական ժողովրդի, ռուս ուղղափառ եկեղեցու բարգավաճման և հանուն կայուն խաղաղության, միջազգային անվտանգության և կայունության։ Հայ ժողովուրդը բարձր է գնահատում մեր տարածաշրջանում խաղաղության ու փոխըմբռնման հասնելու և Հայ առաքելական եկեղեցու հետ ավանդական կապերի ամրապնդմանն ուղղված Ձեր ջանքերը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր