00:00:00

ՌԴ վարչապետն իր երեկոն անցկացրել է երևանյան ջազ ակումբում. «Ժողովուրդ»

13:00, 20 նոյեմբեր 2021 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-ից նոյեմբերի 20-ը նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երևանում գտնվող ՌԴ վարչապետն իր երեկոն անցկացրել է հայկական ջազ միջավայրում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը երեկոն անցկացրել է «Մալխաս» ջազ ակումբում։ Ըստ մեր տեղեկությունների՝ Միշուստինն ինքն է ցանկություն հայտնել լսելու հայ հայտնի ջազմեն Մալխասի ստեղծագործությունները կենդանի կատարմամբ։ Նշենք, որ Մալխասի կատարումները հայտնի են ռուսական էլիտայից շատերին, և հաճախ են ռուսական պաշտոնյաները հյուրընկալվում Թումանյան փողոցի վրա գտնվող ջազ ակումբում: Իսկ ինքը՝ ՌԴ կառավարության ղեկավար Մ. Միշուստինը, գուցե քչերին է հայտնի, բայց ռուսական էստրադայի մի շարք հայտնի կատարողների համար երգեր է հեղինակել։ Նա, բացի տեխնոկրատ լինելուց, նաև մշակութային կերպար է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր