00:00:00

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն դեկտեմբերի 15-ին

23:55, 19 նոյեմբեր 2021

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ, հաղորդում է Ria-ru-ն։ «Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Առաջնորդները պայմանավորվել են հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և լարվածության հաղթահարման ուղիները», - ասված է փաստաթղթում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր