00:00:00

Ադրբեջանցիները ծանր զինտեխնիկա են կուտակում ՀՀ սահմանների մոտ (տեսանյութ)

03:48, 20 նոյեմբեր 2021

Իրանցի լրագրող Խայալ Մուազին Տելեգրամի իր ալիքում տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում են ՀՀ սահմանների մոտ կուտակված ադրբեջանական զինտեխնիկան: «Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որ ադրբեջանական բանակը ծանր զինտեխնիկա է տեղափոխել շփման գոտի»,- գրել է նա: Միկա Բադալյանը Տելեգրամի իր ալիքում գրել է, որ Սյունիքի սահմանին հակառակորդի ուժերի կուտակում է նկատվում: «Զրուցել եմ Տավուշում և Վարդենիսում գտնվող տղաների հետ։ Երկու ուղղություններով էլ հաստատվում է, որ հակառակորդի թե՛ տեխնիկան, թե՛ կենդանի ուժը շարունակում է մնալ խիստ ակտիվ»,- ավելի ուշ հավելել է նա: https://www.youtube.com/watch?v=_eXoBDg3BuU

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր