00:00:00

«Ո՞վ է սրանցից ստում․ ՊՆ-ն, թե՞ Էդիկը»․ Համբարյան

03:29, 20 նոյեմբեր 2021

Քայլիստ մահաբերերի իշխանության սպասարկուները շատ են սիրում տարբեր ընդդիմադիրների մեղադրել կեղծ լուրեր տարածելու մեջ և հիմնականում դա անում են թիրախավորված և ամենալպիրշ ձևով... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Քայլիստներին սպասարկող անբարոյականի ծնունդները նաև չեն վարանում մարդկանց վերագրել բաներ, որոնց մասին նրանք չգիտեն և չեն էլ գրել կամ արել... Բայց դրանք քայլիստների առաջնորդի և մյուսների պրիմիտիվ ստախոսությունները, կեղծիքները, մանիպուլյացիաները, ապատեղեկատվությունները չեն տեսնում... Օրինակ, վերը նշված անբարոյականի ծնունդները բացարձակ չեն անդրադառնում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ բարձրաձայնած մեր զոհերի թվին, որոնք տարբեր են... Եթե ՀՀ ՊՆ-ն առաջին օրը հայտարրաում էր, որ մենք ունենք 1 զոհ, իսկ այսօր արդեն՝ 6, ապա քայլիստ երեսփոխան DJ Էդիկը առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ մեր զոհերի թիվը 15 է... Պարզ է, որ սրանցից մեկը ստում է... Ո՞վ է կեղծ տեղեկություններ տարածողը՝ ՊՆ-ն, թե՞ վերը նշված Էդիկը... Ո՞վ է ներողություն խնդրելու կեղծ տեղեկություններ տարածելու համար... Նիկոլին սպասարկող տականքի ծնունդները ինչու՞ չեն հարձակվում իրենց իրական "մուտիլովշիկների" վրա... Հ.Գ. Համոզված եմ, երկուսն էլ ստում են...»,- գրել է Համբարյանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր