00:00:00

Գերմանիայի նոր կառավարությունը մտադիր է օրինականացնել մարիխուանան. լրատվամիջոցներ

00:48, 20 նոյեմբեր 2021

Գերմանիայի ապագա կոալիցիոն կառավարությունը նախատեսում է օրինականացնել մարիխուանան։ Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ուրբաթ հայտնել է Handelsblatt թերթը՝ հղում անելով համապատասխան օրենքի նախապատրաստմամբ զբաղվող աշխատանքային խմբի՝ իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթին։ Հրատարակության համաձայն՝ կառավարությունը մտադիր է վերահսկել մեծահասակների համար արտոնագրված խանութներ մարիխուանայի մատակարարումը։ Նման օրենքի հաստատման սոցիալական հետևանքները կգնահատվեն չորս տարի հետո։ Աշխատանքային խմբի փաստաթղթի համաձայն՝ նման օրենքը թույլ կտա վերահսկել վաճառվող մարիխուանայի որակը։ Հրատարակությունը նշում է, որ, նման քայլի կողմնակիցների կարծիքով, կանեփի օրինականացումը կօգնի նաև խոչընդոտել սև շուկայի գործունեությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր