00:00:00

Քասախի համայնքապետարանի մոտ լարված իրավիճակ է. իրավապահները փորձեցին հատուկ սարքի միջոցով բացել համայնքապետարանի դուռը

19:44, 19 նոյեմբեր 2021

Այս պահին լարված իրավիճակ է Կոտայքի մարզի Քասախ համայնքի համայնքապետարանի մոտ: Բնակիչներն ակցիա են անում ընդդեմ համայնքապետի նոր ժամանակավոր պաշտոնակատարի, որը ՔՊ-ական թեկնածու Արտակ Թովմասյանն է: Համայնքապետարանի մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել։ Համայնքապետարանի դուռը փակ էր, իսկ իրավապահները փորձեցին հատուկ սարքի միջոցով բացել համայնքապետարանի դուռը և ներս մտնել, ինչից հետո բնակիչներն ամոթանք տվեցին ոստիկաններին: Համայնքապետարանի աշխատակիցներից մեկն էլ ասաց. «Որևէ մեկը չփորձի մեր սենյակ մտնել, իմ անձնական իրերն են այնտեղ: Հանցագործության մասին հաղորդում եմ տալիս, ապօրինի մտել են պետական շենք»,-ասաց նա: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Քասախի համայնքապետարանի աշխատակիցները և բնակիչներն ակցիա են իրականացնում համայնքապետարանի շենքի դիմաց: Նրանք նշում են, որ գործող համայնքապետ Արա Մկրտչյանի փոխարեն, որը նոյեմբերի 10-ից գտնվում է կալանքի տալ, համայնքապետի ԺՊ է նշանակվել ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածու Արտակ Թովմասյանը, ինչին բնակիչները դեմ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր