Factor.am-ը գրում է.
Աշխարհի տարբեր կետերում ապրող ադրբեջանցիները, միավորվելով տելեգրամյան ալիքների տարբեր խմբերում, փորձել էին զանգվածային կեղծ պատվերների միջոցով կաթվածահար անել Երևան քաղաքի երթևեկությունը: Այժմ ադրբեջանցիներին «հակահարված» են տալիս հայ վարորդները․ «Քաշում ենք «Bolt» ծրագիրը, տանում ենք Բաքվի վրա՝ կապ չունի, թե որ փողոցը կլինի կամ ով կգա, նենց ենք անում, որ իրենց տուն հաց տանել չկարողանան։ Հասնում են նշված վայր ու չեղարկում ենք պատվերը։
Նույն ծրագրով հնարավոր է նաև սնունդ պատվիրել, պատվիրում ենք ու տեղ հասնելուց հետո չեղարկում»,- մանրամասնում է վարորդներից մեկը։
Մանրամասները՝ Factor.am-ում