00:00:00

Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման համար փորձում ենք օգտվել մեզ հասանելի բոլոր գործիքներից

20:05, 19 նոյեմբեր 2021

ԵԱՀԿ-ն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության լուծմանը, կա Լեհաստանից հատուկ ներկայացուցիչ, որ աշխատում է բավական երկար ժամանակ, համանախագահներ կան` ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, որ բոլոր ջանքերն են գործադրում վստահության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, փորձում են ապահովել, որ կողմերը հասնեն կայուն համաձայնության: Այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն: «Մենք բարձր ենք գնահատում ՌԴ աշխատանքը՝ կրակի դադարեցման ռեժիմի ձեռքբերման հարցում, որ ստորագրվել է նախորդ շաբաթ, ինչպես նաև ցանկանում եմ ՌԴ-ին շնորհակալություն հայտնել մի տարի առաջ` պատերազմական գործողությունների ավարտից հետո, խաղաղ պայմանագրի ստորագրման համար»,- ասաց նա: Լինդեն նշեց, որ կապի մեջ է ԱԳ նախարարների հետ. այս շաբաթ արդեն երկուական անգամ զրուցել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: «Մենք փորձում ենք այս հակամարտության լուծման համար օգտվել մեզ հասանելի բոլոր գործիքներից, սա այն հարցն է, որի ուղղությամբ ՌԴ հետ հաճախ ենք աշխատում»,- նշեց ԵԱՀԿ գործող նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր