00:00:00

«Սա մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ». Իշխան Սաղաթելյանը կոչ է անում միանալ համազգային դիմադրությանը

19:29, 19 նոյեմբեր 2021

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է համազգային դիմադրությանը միանալու մանրամասների մասին։
«Իր հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու, ամենօրյա կորուստների այս ընթացքը կանխելու և ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է։
Ստեղծված իրավիճակում Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ ուսանողից մանկավարժ, գյուղացուց՝ մտավորական, բժշկից՝ արհեստավոր։
Դիմադրությանը միանալու համար նոյեմբերի 22-ից սկսած՝ ամեն օր՝ ժամը 17:00-20:00-ը, կարող եք այցելել ներքոնշյալ հասցեներում գործող գրասենյակներ և կամավորագրվել։ Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները: Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ուժերի համախմբում և համակարգված աշխատանք պահանջող պայքար է։ Մենք արդեն նախաձեռնել ենք մի շարք քննարկումներ հասարակական-քաղաքական գործիչների, հայրենիքի ապագայով մտահոգ տարբեր անհատների և խմբերի հետ։ Շուտով կգործարկենք նաև Դիմադրության կայքը, որտեղ ցանկացողները կկարողանան առցանց տարբերակով ևս միանալ Դիմադրության շարժմանը։ Երևանի գրասենյակներ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան - Անդրանիկի 73/80 Կենտրոն վարչական շրջան - Հանրապետության 30 Շենգավիթ վարչական շրջան - Բագրատունյաց 37 Արաբկիր - Փափազյան - 16/17 Նոր Նորք վարչական շրջան - Նանսենի 13/1 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան - Կ. Ուլնեցու 72/17 Աջափնյակ վարչական շրջան - Նորաշեն (16-րդ) թղմ. 23/139 Ավան վարչական շրջան - 1-ին միկրոշրջան, նախկին թիվ 7 մանկապարտեզ Էրեբունի վարչական շրջան - Սասունցի Դավիթ 44: Մարզային գրասենյակներ՝ ք. Արմավիր(Արմավիրի մարզ) - Հանրապետության 17 ք. Վանաձոր(Լոռու մարզ) - Տիգրան Մեծի 6 ք. Կապան(Սյունիքի մարզ) - Հ. Ավետիսյան 6/30 ք. Իջևան(Տավուշի մարզ) - Ա. Մելիքբեկյան 5/30 ք. Գավառ(Գեղարքունիքի մարզ) - Ազատության 11/27 ք. Եղեգնաձոր(Վայոց ձորի մարզ) - Շահումյան 15 ք. Արտաշատ(Արարատի մարզ) - Մխչյան 108 ք. Աբովյան(Կոտայքի մարզ) - 23 փ. 4 ք. Գյումրի(Շիրակի մարզ) - Ղորղնյան 97 ք. Աշտարակ(Արագածոտնի մարզ) - Հանրապետության 31», - նշել է Սաղաթելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր