00:00:00

Հիմա Էդուարդ Աղաջանյանի ներողություն խնդրելու հերթն է

19:24, 19 նոյեմբեր 2021

Երեկվանից Նիկոլ Փաշինյանի թինակիցները, հայտնի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոն  ՊՈԱԿ-ի առանձին ներկայացուցիչներ ընդդիմադիր որոշ պատգամավորների ու հասարակական գործիչների մեղադրում են ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Խոսքը լրատվամիջոցներից մեկում տեղ գտած «Տարոնին հրամայել են ազատ արձակել գերեվարված ադրբեջանցիներին ու ինքն է գերի ընկել․ նրան Բաքվում խոշտանգելով սպանել են» վերտառությամբ հոդվածի մասին է։ Այն գրել էր Փաստինֆո լրատականը։ Հրապարակումը լայն արձագան էր գտել լրատվամիջոցներում և ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Հրապարակումը տարածում էին նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանն ու Արթուր Ղազինյանը։ Նույն օրը Պաշտպանության նախարարությունը մեկ հարցանի հարցազրույց տվեց «Արմենպրես»-ին, հերքելով տեղեկությունը։ Առանձին լրատվամիջոցների հետ էլ զոհված զինծառայողի եղբայրը հերքեց հրապարակումը։ Ու իշխանական քարոզչամեքենան անցավ իր գործին։ Պատգամավորներին մեղադրեցին ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Ավելի ուշ և Խամոյանը և Ղազինյանը իրենց ֆեյսբուքյան էջերից հեռացրեցին հրապարակումը։ Բայց իշխանական քարոզչամեքենան ու ֆեյքերի «ֆաբրիկան» հանցավոր լռություն է ցուցաբերում իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ։ Ինչպես հայտնի է ՔՊ-ական Աղաջանյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը ունի 15 զոհ։ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Armtimes.com-ն էլ հղում անելով իր աղբյուրներին նույն օրը գրել էր տասը զոհի մասին։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը այս պահի դրությամբ հայտնել է վեց զոհի մասին։ Ստացվում է իշխանական պատգամավորն ու իշխանական լրատվամիջոցը ապատեղեկատվություն են տարածել, որի համար մինչ այս պահը ներողություն չեն խնդրել։ Ու սա այն պարագայում, երբ նույն ընդդիմադիրներ պատգամավորները հեռացրել են գրառումը,  իսկ հիշյալ հրապարակումը արտատպած ԶԼՄ-ները պատշաճ հրապարակել են նաև ՊՆ-ի հերքումը։ Ինչու՞ նույն ջանասիրությամբ հերքում չի  պահանջվում Էդուարդ Աղաջանյանից։ Ստացվում է իշխանությանը կարելի է նաև կեղծ, չճշտված տեղեկություն հրապարակել, խաղալ մարդկանց հույզերի և որ ամենակարևորն է Սյունիքում ծառայություն իրակացնող զինվորների հարազատների զգացմունքների վրա։ Չի բացառվում նաև, որ Պաշտպանության նախարարությունն է թաքցնում զոհված զինծառայողների իրական թիվը։ Բայց անգամ այս պարագայում Աղաջանյանը հայտնել է տեղեկություն, որը իրականության հետ կապ չունի։ Հիմա նրա՝ ներողություն խնդրելու հերթն է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր